Տավուշցիների աջակիցները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ օրեր շարունակ Կիրանցում փակ են պահում ճանապարհը՝ բողոքելով իշխանության՝ Ադրբեջանին միակողմանի տարածքներ հանձնելու գործողություններից։