ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի միջպետական ճանապարհներին լարված է, ցուցարարներին բերման են ենթարկում։
Ոստիկանության և ճանապարհը փակած քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներին, նրանց թվում է նաև ՀՅԴ–ական Գերասիմ Վարդանյանը։
Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է։ Փակ է նաև Երևան-Սևան ճանապարհը Մարտունու հատվածում։
Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։
Երևան-Մեղրի ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ են նաև պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը, իսկ Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։