Հայաստանի տարածքում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։ ՀՀ տարբեր ավտոճանապարհներ այս պահին փակ են։
Փակ են Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը, Երևան-Գյումրի ավտոճանապարհը, Երևան- Մարտունի ավտոճանապարհը, Երևան- Մեղրի ավտոճանապարհը։
ArmLur.am-ի տեղեկություններվ՝ քաղաքացիները փակել են նաև Ապարան-Վանաձոր ճանապարհը Ալագյազի հատվածում, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, Բագրատաշենը նունպես փակ է, Հայատան-Իրան, Տիգրանաշենի հատվածում փակ է։ Այստեղ իրարավիճակը լարվում է, ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում։
Փակ է նաև Երևանի Չարոնց փողոցը ու Խորենացի-Զաքյանը խաչմերուկը։
Հիշեցնենք, որ այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։