
Armlur.am-ի տեղեկություններով՝ «Գեոպորմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը Սոթքի ոսկու հանքի սեփականատերն է, մարտի 3-ին արտահանման պարտավորությունները չկատարելու պատճառով տուգանվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տուգանքի չափը կազմել է շուրջ 67,5 միլիոն դրամ: Armlur.am-ը պարզեց, որ ընկերությունը Հայաստան է ներմուծել օդամղիչ պոմպի մասեր, մետաղասկան կոնստրուկցիաներ, ցանցային մալուխներ և արտահանձնման պարտավորությունները այդպես էլ, ըստ պայմանավորվածության, չի կատարել: Նշենք, որ ընկերության տնօրենը Վլադիմիր Կոզլովն է: Ի դեպ, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ժամանակ չի խնայում ռուս գործընկերներին անխնա տուգանքներ նշանակելու հարցում: Հիշեցնենք, որ ընկերությունն այս տարվա հունվար ամսին ևս տուգանքի էր ենթարկվել: