ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նախկինում «Վովայի Արշակի» խմբերին էին ցուցարարների վրա ուղարկում, հիմա էլ ԵԿՄ կասկածելի անդամներին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ձերբակալված «Մարտական եղբայրության» 6 անդամներն ազատ են արձակվել, այս մասին հայտնել էր Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Երեք օր անազատության մեջ մնացած «Մարտական եղբայրության» ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի ու մյուսների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր չեն եղել:

Նրանք ձերբակալվել էին Տավուշում քաղաքացիների կողմից փողոցներ փակելու ընթացքում:

«Մարտական եղբայրության» անդամներից այժմ կալանավորված է Արման Պետրոսյանը, որը մեղադրվում է խմբի կազմում խուլիգանության համար:

Ըստ քննչականի՝ նա խոչընդոտել է փակված փողոցում ԵԿՄ-ի «Ուազ»-ի տեղաշարժը:

Armlur.am-ին զրուցակից է Հովսեփ Ղազարյանը, որը 3 օր ձերբակալված է եղել եւ երեկ գիշեր է ազատության մեջ հայտնվել։

Քնար Մանուկյան




Լրահոս