Երեկ՝ ապրիլի 24-ին, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի երթի ժամանակ ոստիկանները ուժ են կիրառել հավաքի մասնակիցների և ԱԺԲ-ի անդամների նկատմամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺԲ անդամ Արմինե Սախոյանն ասաց, որ այս պահի դրությամբ ազատ են արձակվել բոլոր ցուցարարները, ձերբակալված են մնացել միայն Ազգային ժողովրդավարական բևեռի 7 անդամները:
«Փաստաբաններ կան, որ պետք է զբաղվեն այս հարցով, որ հասկանանք, ի՞նչ հիմքով է իրականացվել ձերբակալությունը: Լաուրա Պապիկյանը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին չի վիրավորել, բայց ինչ-որ արտահայտություն էր արել, հենց դրա համար էլ Լաուրային ձերբակալել են, մեկ էլ Տիգրանն էր, որ ակտիվ է եղել, կադրերում երևում է, մնացածի պահով հասկանալի չի, ստացվում է, որ մարդկանց ասված ճշմարտությունը առիթ է դարձել, որ ձերբակալեն իրենց: Փաստաբաները կաշխատեն, որ հասկանանք, ի՞նչ հիմքով է եղել ձերբակալությունները: Տուգանային հրապարակում են գտնվում նաև մեր Pickup մեքենան»,- ասաց նա:
Երթի ժամանակ ձերբակալվել են նաև այլ երկրի քաղաքացիներ, նրանք դիմելու են տվյալ երկրի դեսպանատներ, քանի որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 24-ին, Աննա Հակոբյանը այցելել էր Ծիծեռնակաբերդ, որտեղ ԱԺԲ-ի անդամները նրան դիմավորել են ՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով, որից հետո ԱԺԲ անդամները հավաք են իրականացրել Ազատության հրապարակում:
Էմմա Մարտիրոսյան