
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը կարժանանա բրոնզե մեդալի:
Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում համառ պայքարում զիջել է իռլանդացի Շենոն Սվինիին:
Քառորդ եզրափակչում Անուշը մենամարտել էր Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։