
Ռուսական բանակը կանգնել է զորակոչային տարիքի երիտասարդների դեֆիցիտի առջև: Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը: Նրա խոսքերով, տարկետում են ստանում ավելի շատ ու շատ մարդիկ, իսկ զորակոչվող երիտասարդությունը` պակասում է: Ն. Մակարովը նշել է, որ իրենք կարող են զորակոչել երիտասարդության 11,7%-ին, որոնցից 60%-ը հեռանում են առողջության պատճառով և իրենք փաստորեն կանգնած են խնդրի առջև, որ այլևս ոչ ոք չկա, ում կարելի կլիներ զորակոչել ՌԴ զինված ուժեր: 2011թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբերին ՌԴ զինված ուժեր են զորակոչվել 135.850 քաղաքացի: Այդ մասին հաղորդում է ԱՅՍՕՐ լրատվական կայքը: