
Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 29-ին, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Այդ օրը խորհրդարան կգնա նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՝ զեկույցը ներկայացնելու:
Նշենք, որ ԱԺ հերթական քառօրյա նիստերը կմեկնարկեն ապրիլի 30-ից: