Գազայում տեղի ունեցած իրադարձությունների առաջին փուլում Թուրքիան առաջարկել է անվտանգության ապահովման համար արտաքին ռազմական ուժեր տեղակայել, սակայն արաբական երկրները մերժել են առաջարկը։
Նման տեղեկություն է հայտնել իսրայելական «Kan News» հեռուստատեսությունը՝ հղում անելով արաբ պաշտոնյայի:
Հեռուստաալիքի հետ զրույցում արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
«Թուրքիան ամեն կերպ փորձում է ազդել Գազայի իրավիճակի վրա և դիրքավորվել որպես կենտրոնական դերակատար։ Արաբական երկրները, ինչպիսին Եգիպտոսն է, նորմալ հարաբերություններ են պահպանում Թուրքիայի հետ, սակայն նրանք թերահավատորեն են վերաբերվում պաղեստինյան տարածքում տեղ անելու Թուրքիայի փորձերին»,- ասել է նա։
Աղբյուրում նաև հիշատակվում է, որ «Jerusalem Post» թերթը նույնպես մեկնաբանել էր այս տեղեկությունը՝ նշելով. «Թուրքիան փորձեց ոտք դնել Պաղեստին, սակայն արաբական երկրները մերժեցին»։