
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները: