Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօրվա դրությամբ տեղադրվել է 28 սահմանային սյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:




Լրահոս