ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատակ Սոնա Մնացականյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատակ հղի Սոնա Մնացականյանի, որը 2022 թ. ապրիլի 26-ին վարերթի էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից և մահացել հիվանդանոցում։

Ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դնում խաչմերուկում։ Ակցիայի մասնակիցները նկարակալի վրա տեղադրեցին Սոնայի նկարը և մոմեր վառեցին։

Հիշեցնենք, որ 2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ոչ Սոնայի, ոչ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չէր հաջողվել։

Այս դեպքը լայն արձագանք էր ստացել հանրության շրջանում։ Երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկելուց հետո, սակայն, ինչպես վրաերթի մասնակից մեքենան, այնպես էլ վարչապետի ավտոշարասյան մյուս մասնակիցները չեն կանգնել ու չեն փորձել հիվանդանոց հասցնել երիտասարդ կնոջը։

Տեսանյութը՝ այստեղ




Լրահոս