Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարիների մասին գիրք է հրատարակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Դավիթ

Քերթմենճյանի «Համադրական ուսումնասիրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառուցապատման

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին

(1999-2011թթ.)» աշխատությունը: «Կառուցյալ հավատով» ընդհանուր վերնագրի ներքո

ուսումնասիրությունը հրատարակության է հանձնվել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից: Գրքի առաջին մասում հեղինակն անդրադարձ է

կատարում մինչև Վեհափառ Հայրապետի գահակալությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

իրականացված կառուցապատման գործերին:

Երկրորդ

հատվածը ներկայացնում է Նորին Սրբության գահակալության շրջանում կատարված

իրագործումները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց եկեղեցիները, ապա

նորակառույց եկեղեցական, կրթական, վարչահասարակական, մշակութային շենքերը,

պատմական կառույցների նորոգությունները, ինչպես նաև Մայր Աթոռի ճարտարապետական

միջավայրի տարածական կազմակերպումն ու օժանդակ կառույցները: Գրքի վերջին` երրորդ բաժնում ներկայացված

են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և նշանավոր եկեղեցական կենտրոնների ու համալիրների

զուգահեռները:




Լրահոս