ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբեւէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում:
Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, եւ նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու դատապարտել տեղի ունեցած միջադեպը՝ որակելով այն անարգանք:
Մանկահասակ երեխայի ներկայությամբ ցանկացած նման արարք, անխոս, դատապարտելի է. բայց, թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը եւ նրանց միտը բերել, որ երեկվա դեպքը իրենց՝ դեռեւս 2018թ.-ին ցանած «սերմերի» ծիլերն են:
Թերեւս փաստ է, որ մարդկանց ընտանիքներ թիրախավորելու արատավոր բարքը հասարակական դաշտ բերել են «թավշյահեղափոխականները»՝ Փաշինյանի գլխավորությամբ. երբ դագաղներով եւ ծաղկեպսակներով գնում էին մարդկանց տներ, կամ անվանական սեւ ժապավեններ էին կապում նրանց բնակարանների մոտ:
Հիշենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի դիմում-նամակը, որտեղ նա վրդովված դիմել էր թավշյահեղափոխականներին, եւ խնդրել էր դադարեցնել իր հոր նկատմամբ անվայելուչ պահվածքն ու վիրավորական արտահայտությունները: Բացի այս դեպքից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին նույն թավշյահեղափոխականները թիրախավորեցին, երբ վերջինս իր թոռան հետ զբոսնում էր Ազատության հրապարակում:
Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ ինչպես Ծիծեռնակաբերդը, այնպես էլ Եռաբլուրը հենց ՔՊ-ականներն ու նրանց աջակիցներն են բազմիցս վերածել քաղաքական հարթակի, երբ, իրենց ղեկավարին, սրբություն համարվող այս վայրերում, դիմավորում էին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով եւ ծափահարություններով:
Այս ամենից հետո ՔՊ-ականները, թերեւս, երեկվա դեպքից դժգոհելու տեղ չունեն. ինչ ցանել են, այն էլ հնձում են:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, թե քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնում խոշտանգման ենթարկված Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանին որ քրեական գործով են փորձել հարցաքննել: Մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ նրան քննչական բաժին են հասցրել 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ասել է թե՝ այդ արտասովոր գործով աղմկահարույց հարցաքննություննները շարունակվում են: Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։ Ավելին՝ քրեական վարույթով, իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան. դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք էր հայտարարագրել Մուրադյանը՝ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում։ Այսպիսով՝ 2021 թվականին նա ձեռք է բերել բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում. այլ անշարժ գույք դատախազը չի հայտարարագրել։ Հայտարարագրում առկա տվյալներից հասկանում ենք, որ 2018 թվականին Մուրադյանը ձեռք է բերել 2015 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա։
Մուրադյանի բանկային հաշիվների մնացորդները, 2022 թվականի հայտարարագրի համաձայն, կազմել են 734 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 200 հազար դրամ։ Արմեն Մուրադյանը 2022 թվականին ունեցել է 13 մլն դրամ եկամուտ, որից 11 մլն 367 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Դատախազությունից, իսկ 2 մլն 318 հազար դրամը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։ Նրա՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41 մլն 563 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում ձեռք բերված բնակարանի հիփոթեք է։
Կարող ենք եզրակացնել, որ ՊԵԿ-ից ստացած եկամուտը «եկամտահարկի վերադարձի» օրենքով ստացված գումարն է՝ հիփոթեքի մայր գումարը մարելու համար։
Նշենք, որ Մուրադյանը հատկապես աչքի ընկավ 2022 թվականին, երբ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում Գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով պատասխանատվության կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. դատախազ Մուրադյանը անձամբ էր իջել ծնողների հետ հանդիպման:

Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ. հաշվետվությունը՝ տեսնում ենք դատարկ սյունակներ, զրո դրամի շարժ եւ նմանատիպ այլ չլրացված թղթեր։ Միայն փաստաթղթի առաջին էջում նկատվում է կուսակցության 1180 աշխատակցի մասին տեղեկություն, որով էլ, եթե հանկարծ Արսենյանը մի օր դառնա ՔՊ-ին ընդդիմադիր, իշխանությունը անմիջապես վարույթ կհարուցի` պարզելու, թե 1180 աշխատակիցը ո՞նց կարող էին չվարձատրվել։ Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել։ Կարելի է փաստել, որ Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր։




Լրահոս