
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները։
Այս մասին Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոկում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան աշխատելու ազատ և առանց ճնշման։ Ես դա նույնպես ընդգծել եմ այսօր Բեռլինում նախագահ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները»,- գրել է Շոլցը։