Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցի հատվածում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով:
Այս մասին հայտնում է «Տավուշն հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը:
Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել, մի քանի բնակիչ մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտում են Կիրանցի բնակիչները:
Տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և չեն հոսպիտալացվել։