Տավուշի մարզում, նոյեմբերի 16-ին`ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 27 շենքի 18-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանի միջանցքում հայտնաբերվել է 72-ամյա Ռաիսա Մխիթարովայի դին եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Փրկարարները գտել են 72-ամյա կնոջ դին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ