Քաղաքացու օրվա միջոցառումների վայրերը ըստ վարչական շրջանների և մարզերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։ Հանրապետության 85 վայրերում կանցկացվեն բանախոսություններ և մշակութային միջոցառումներ
Երևանում բանախոսությունները կմեկնարկեն ժամը 11:00-ին, իսկ մարզերում՝ ժամը 11:00-ին կամ 14:00-ին, որոնց կհաջորդեն մշակութային միջոցառումներ՝ համայնքների ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:

Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 27-ին կազմակերպվող մշակութային միջոցառումները կիրականացվեն երկու ձևաչափով. գեղարվեստի և արվեստի դպրոցների հարակից տարածքներում ժամը 11:00-ից կկազմակերպվեն դպրոցների սաների նկարչական աշխատանքների ցուցադրություններ, որոնց մասնակիցները հանդես կգան նաև համերգային կատարումներով: Երկրորդ ձևաչափով Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան հարակից տարածքում, Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, Գավառում՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի հարակից տարածքում, ժամը 13:00-17:00-ը կկազմակերպվեն մշակութային ծրագրեր՝ տվյալ համայնքի ինքնագործ խմբերի մասնակցությամբ: 2024 թ․ երիտասարդական մայրաքաղաք Գավառում մշակութային միջոցառումներին կմասնակցեն նաև նախընթաց տարիների երիտասարդական մայրաքաղաքների ստեղծագործական խմբերը, այդ թվում՝ Մեծամորից, Հրազդանից և Չարենցավանից։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ  քաղաքացու օրվա միջոցառումների համար 27 մլն դրամից ավելի գումար են հատկացրել։




Լրահոս