
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում հաղթանակից հետո չի ստացել խոստացված հոնորարը, հայտնում է MMA Junkie-ն:
Նևադայի աթլետիկայի կոմիտեն արգելափակել է 27-ամյա մարտիկի հոնորարը մրցաշարի ժամանակ երկրպագուի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտից առաջ երկրպագուներից մեկը միջնամատ էր ցույց տվել հայ մարտիկին, ինչից հետո Ծառուկյանը հարվածել էր նրան: Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել Արման Ծառուկյանից և շնորհավորել էր հաղթանակի առթիվ: