
Խառը մենամարտերի (ММА) թեթեւ քաշային կարգում UFC առաջատար Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենուա Սեն-Դենիի հետ։ Այդ մասին հայ մարզիկը հայտնել է Մայքլ Բիսփինգի փոդքասթում, փոխանցում է Journal L’Union-ը։
Մենամարտը տեղի կունենա մայիսի 18-ին Փարիզում՝ խառը մենամարտերի AXDC մրցաշարում։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Սեն-Դենին ունի 13 հաղթանակ եւ 2 պարտություն։