
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանն Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեն կարողացել մեդալ նվաճել:
Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում 14,800 միավորով գրավել է չորրորդ տեղը: Խաչիկյանն էլ նժույգ թափերի վարժությունում 12,466 միավորով 9-րդն էր:
Այսօր՝ ապրիլի 27-ին, հենացատկի եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը: Հաջորդ օրն էլ երիտասարդների մրցապայքարում նժույգ թափերի եզրափակչին կմասնակցեն Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: