
Լոռու մարզում քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում՝ հաջակցություն տավուշցիների։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի դատապարտվում», «Ցավը պետք է վերածվի ցասման, մենք մեր երկրում ճորտ չենք լինելու» և այլ գրություններով պաստառներ,- հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Ճանապարհը փակ է եղել մոտ մեկ ժամ, ինչից հետո ժամանել են ոստիկանության ծառայողներ ու երկար բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։
Այնուամենայնիվ մասնակիցները դեռ տեղում են և շարունակում են իրենց անհնազանդության ակցիան։