![](https://armlur.am/wp-content/uploads/2024/04/4-01-15-at-15.49-pic_32ratio_900x600-900x600-52445.jpg)
Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գերուրը հայտնել է, որ Ստամբուլում կարող է գրանցվել մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք գոռում էինք Քահրամանմարաշի երկրաշարժի մասին, բայց ոչ ոք չլսեց մեզ։ Հիմա մենք վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի, նորից նույն բանն ենք ասում՝ մի օր ամեն ինչ կավարտվի»,- ասել է նա։
Ըստ հրապարակման՝ սպասվում է, որ նման ուժգնությամբ երկրաշարժը կհանգեցնի Թուրքիայի մշակութային մայրաքաղաքի առնվազն 90,000 շենքերի փլուզմանը:
Մինչ այս 5,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայի Թոքաթ նահանգում։