Սիդնեյի օդանավակայանում մի տղամարդ վազել է թռիչքուղու վրա և փորձել բեռնախցիկի միջով մտնել ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ իրավախախտին հաջողվել է վազել դեպի Sri Lanka Airlines ավիաուղի, որը պատրաստվում էր միջազգային թռիչքի:
Տեսանյութում ֆիքսված է այն պահը, երբ օդանավակայանի աշխատակիցներն ու ոստիկանները բերման են ենթարկում տղամարդուն։ Ըստ հրապարակման՝ ենթադրաբար, վերջինս հոգեկան հիվանդ է։
Հստակեցվում է, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հետազոտության։ Նրան հանձնարարվել է ներկայանալ դատարան։ Նրան նաեւ արգելել են 12 ամսով մուտք գործել օդանավակայան։