
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է կառավարության ներկայացրած 2012-ի պետական բյուջեին. “Ես միանգամից ասեմ, որ ԲՀԿ-ն կողմ է լինելու այս բյուջեի ընդունմանը, եւ մենք որեւէ մեկին այդ քայլով լավություն չենք անում, մենք լավությունն առաջինն անում ենք մեր հասարակությանը, մեր ժողովրդին ենք անում”: