Քենիայում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 76 մարդ է մահացել Քենիայում վերջին երկու ամսում հորդառատ և երկարատև անձրևներից առաջացած սողանքների և ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնել է Քենիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իսահակ Մաիգուա Մվաուրան:

«Վերջին 12 ժամվա ընթացքում ևս 12 մարդ է մահացել՝ անձրևների հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 76-ի: Պետք է պատրաստվել էլ ավելի ուժեղ անձրևների»,– մեջբերում է Agence France-Presse-ը (AFP) նրա խոսքերը:

Եվս 29 քենիացի վիրավորվել է, 19-ը անհետ կորել է։ Մուաուրան հավելել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է սպասել իրավիճակի վատացում մի շարք գետերի վրա ամբարտակների քանդման հետևանքով թափված ջրի պատճառով։

Երկրով մեկ հեղեղվել են բազմաթիվ ճանապարհներ, ավելի քան 130 հազ. մարդիկ ստիպված է եղել լքել իրենց տները ջրի բարձրացման պատճառով։ Նրանցից շատերը ժամանել են երկրի մայրաքաղաք Նայրոբի՝ փնտրելով կառավարության օգնությունը։

Անցած մարտից եկած անձրևները դիպել են Արևելյան Աֆրիկայի այլ երկրներին։ Այսպիսով, հարևան Տանզանիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 155 մարդ: Ուգանդայում և Բուրունդիում կան ևս զոհեր և զգալի ավերածություններ։ Աֆրիկյան օդերևութաբանները կարծում են, որ մայրցամաքի արևելյան հատվածում ներկայիս անսովոր հորդառատ անձրևների պատճառը Էլ Նինյո կլիմայական ֆենոմենն է։




Լրահոս