Բորելը չի ​​ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի, մինչդեռ Եվրոպան պետք է շարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին, չնայած այն հանգամանքին, որ դա «թանկ է նստում եվրոպացիների վրա»։

«Քանի որ մենք խոստացել ենք աջակցել Ուկրաինային հակամարտության սկզբում, մենք պետք է շարունակենք աջակցել այնքան ժամանակ, մինչև նրանք չկարողանան դիմակայել, և մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը, ցավոք, դա շուտով տեղի չի ունենա, -ասել է Բորելը:

Նրա կարծիքով՝ զինված հակամարտությունը կարող է շարունակվել առնվազն մինչև ԱՄՆ ընտրությունները։

«Եվ միևնույն ժամանակ, մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին, եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար, բայց մենք կարող ենք օգնել ուկրաինացիներին՝ չշարունակել մեռնել Դոնբասի համար»,-հավելել է նա:

Բորելը բարդ է համարել այն հարցը, որը շատերն են տալիս Եվրոպայում, թե դեռ որքան գումար պետք է ծախսվի ուկրաինական հակամարտության վրա։ Այնուամենայնիվ, եթե չօգնեն Կիևին, ապա, ըստ Բորելի, «պատմությունն այլ կերպ կզարգանա»։




Լրահոս