Երեւանի փողքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործը մտավ դատարան. ինչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գևորգ Սիմոնյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել ՀՀ առողջապահության նախարարության իրավունքներին ու օրինական շահերին, միաժամանակ նույն արարքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես` Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը, ինչպես նաև այն, որ ստեղծված արտակարգ իրավիճակը սպառնացել է բնակչության կյանքին և առողջությանը, ելնելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, համաճարակի կանխարգելման և բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների նպատակով 2020 թվականի մարտի 16-ին ՀՀ կառավարությունը կայացրել է որոշում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին:
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 1853-Ա հրամանով 2020 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի օգոստոսի 8-ը սոմատիկ բաժանմունքում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության և սպասարկման ծառայության արժեքը առաջին և երկրորդ օրերի համար կազմել է 45.000, 3-րդ օրից` յուրաքանչյուր օրվա համար 30.000 ՀՀ դրամ, առավելագույնը` 270.000 ՀՀ դրամ: Նույն ախտորոշմամբ բուժառուներին 1-ին և 2-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքներում մատուցած ծառայությունների արժեքը կազմել է յուրաքանչյուր օրվա համար 45.000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 450.000 ՀՀ դրամ, իսկ 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքում մատուցված ծառայության արժեքը կազմել է յուրաքանչյուր օրվա համար 65.000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 650.000 ՀՀ դրամ: Նույն ախտորոշմամբ բուժառուների` վերակենդանացման բաժանմունքից սոմատիկ բաժանմունք տեղափոխելու պարագայում մատուցված ծառայության արժեքը յուրաքանչյուր օրվա համար կազմել է 30.000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 120.000 ՀՀ դրամ: ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 28-ի թիվ 2955-Ա հրամանով 2020 թվականի օգոստոսի 28-ից մինչև նույն թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում սահմանվել են պացիենտներին մատուցված ծառայությունների դիմաց առավելագույն սակագները, որի համաձայն` 1-ին և 2-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքներում ծառայությունների արժեքը կազմել է 570.000 ՀՀ դրամ, իսկ 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքում` 770.000 ՀՀ դրամ:
Այնուհետև, ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 3873-Ա հրամանով 2020 թվականի նոյեմբերի 4-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 18-ը, 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 4484-Լ հրամանով 2020 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը սոմատիկ բաժանմունքում ծառայությունների արժեքը առաջին և երկրորդ օրերի համար կազմել է 50.000 ՀՀ դրամ, 3-րդ օրից՝ յուրաքանչյուր օրվա համար 35.000 ՀՀ դրամ, առավելագույնը` 310.000 ՀՀ դրամ, առաջին և երկրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքներում ծառայությունների արժեքը կազմել է յուրաքանչյուր օրվա համար 50.000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքում ծառայությունների արժեքը կազմել է յուրաքանչյուր օրվա համար 70.000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 700.000 ՀՀ դրամ, իսկ վերակենդանացման բաժանմունքից սոմատիկ բաժանմունք տեղափոխելու պարագայում մատուցված ծառայության արժեքը յուրաքանչյուր օրվա համար կազմել է 35.000 ՀՀ դրամ: ՀՀ առողջապահության նախարարի՝ 2022 թվականի հունվարի 20-ի թիվ 240-Լ հրամանի համաձայն՝ ծառայությունների սակագները գործել են 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 1853-Ա հրամանով սահմանված կարգին համապատասխան, մինչդեռ, փոփոխվել են հիշյալ երեք ծառայությունների առավելագույն արժեքները:
Մասնավորապես, 1-ին և 2-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքների համար առավելագույն արժեքը սահմանվել է 570.000 ՀՀ դրամը, իսկ 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքի համար` 770.000 ՀՀ դրամը:




Լրահոս