
Հայկական արժեքների պահպանության «Կամք» հասարակական շարժումը կրկին իրազեկման ակցիա է իրականացնելու։
Իրազեկման ակցիան տեղի կունենա հինգշաբթի օրը՝ 02․05․2024, ժամը 11։00-ին, կառավարության շենքի դիմաց։
Ջավախքահայ քաղաքական գործիչ, «Կամք» հասարակական շարժման համակարգող Վահագն Չախալյանը ArmLur.am-ին հայտնեց, որ հնարավոր է ակցիան տեղի ունենա նաև այսօր երեկոյան կամ վաղը։
Հիշեցնենք, որ իրազեկման այս ակցիան իրականանում է ի աջակցություն Տավուշի։
Աննա Սրապիոնյան