«Ethno Colors» խումբը նոր տեսահոլովակ է թողարկել. «Տարոնի օրոր»:
Հրապարակված տեսահոլովակին կից գրված է. ««Տարոնի օրոր», որը, թեպետ մինչև վերջերս համերգային կյանք ունեցող նմուշ էր, սակայն անտիպ էր: Բանահավաք ու կատարող Հասմիկ Հարությունյանի մեծ ջանքերի շնորհիվ այս և մի շարք օրորոցային գոհարներ հետազոտողների և կատարողների սեղանին դրվեցին նոտագրություններ և ձայնասկավառակ պարունակող գրքի տեսքով: Ըստ հեղինակի՝ նոտաների վերևում նշված Մուշ-Մարտունի ցուցման, ենթադրում ենք, որ նմուշը գրի է առնվել Մուշից գաղթած և Մարտունիում հաստատված տոհմի ներկայացուցչից…»՝ հղում տալով Անի Հակոբյանի «Տարոն աշխարհի րուրիներ»-ին: