ՔԿՀ աշխատակիցը կրակել է դատապարտյալի ուղղությամբ. ահազանգ` Գևորգ Կոստանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ armlur.am -ին է ահազանգել Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը` հատնելով, որ ԱԿՀ աշխատակիցները մահափորձ են կատարել իր ամուսնու դեմ:

«Փետրվարի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում է եղել մահափորձը, և այդ դեպքի կապակցությամբ զեկուցել են Շիրակի մարզի դատախազություն, պատմել իրենց ձեռնտու տարբերակով: Հօգուտ իրենց` Շիրակի մարզի դատախազությանը սուտ ներկայացրել են, թե իբրև անփութության պատճառով կրակոց է տեղի ունեցել բնակելի տարածքում:

Ամուսնուս վիրահատության տեղափոխելիս դատապարտյալների տեսակցության դռան՝ անցագրային կետի մոտ, իբրև պատահական կրակոց է տեղի ունեցել «Մակարով» տեսակի ատրճանակից: Տվյալ հանցագործության դեպքի առիթով զենքի հետ անփույթ վարվելու համար տույժի են ենթարկել «Արթիկ» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակից, Արդարադատության ավագ լեյտենանտ Արթուր Մարուքյանին:

Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Այժմ ներկայացնում եմ հանցագործության ողջ իրականությունը:

Այսպես, սույն թվականի փետրվարի 23-ին ամուսնուս, ով ծայրահեղ ծանր վիճակում էր, ցանկանում եմ տեղափոխել Երևան՝ անհապաղ վիրահատության: Բնակելի գոտու տարածքում օրվա հերթափոխի պետ Սմբատ Աթանեսյանը ապօրինի կերպով (հայտնի չէ, թե որտեղից է ստացել կամ վերցրել այդ «Մակարով» տիպի ատրճանակը), բնակելի գոտում ատրճանակը հանձնել է «Արթիկ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Վահագն Երանոսյանին և նույն ՔԿ հիմնարկի պահպանության բաժնի պետի օգնական Արթուր Մարուքյանին:

Նշեմ նաև, որ տեսչական աշխատակիցներից մարդիկ են ներկա գտնվել, և կտան ճիշտ և համապատասխան ցուցմունքներ: Բնակելի գոտում, որտեղ խստիվ արգելվում է զենք-զինամթերք ներս մտցնել, այդ մարդասպանները փորձում էին զենքը: Ամուսնուս իջեցրել են տեսակցության համար նախատեսված սենյակների տարածք, որտեղ անցագրային կետն է: Անցագրայնի դռներից այն կողմ էլ ներկա են գտնվել նույն ՔԿ հիմնարկի պետի տեղակալ Աղասի Խաչատչրյանը, ով մեկ տարուց ավելի է` անձնական թշնամություն ունի ամուսնուս նատմամբ:

Աղասի Խաչատրյանի թունավորելու սպառնալիքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել: Ներկա են գտնվել նաև նույն ՔԿ հիմնարկի հոգեբան Կնյազ Ղազարյանը, մեքենայի վարորդ Աշոտ Աշոտյանը և մի քանի այլ աշխատակիցներ:

Արթուր Մարուքյանը, զենքը պահելով ամուսնուս վրա, սկսել է փորձարկումներ կատարել և զենքը փոխանցել է Վահագն Երանոսյանին՝ ասելով. «Զենքը բեր մարտական վիճակի», որտեղ խստիվ արգելվում է զենքը բերել մարտական վիճակի: Վահագն Երանոսյանը զենքը մարտական վիճակի բերելով՝ «Մակարով» տեսակի ատրճանակի վրայից հանում է փամփշտակալը և կրակ է բաց թողնում ամուսնուս ուղղությամբ: Ամուսինս, վտանգը զգալով, միանգամից քաշվում է կողքի, և այդ կրակած փամփուշտը դիպում է ամուսնուս կանգնած նախկին տեղին: Վահագն Երանոսյանը, ում ձեռքով որ կրակում է ատրճանակը, վախից զենքը փոխանցում է Արթուր Մարուքյանին՝ ասելով հետևյալը. «Արթո’ւր, քո շառը վերցրա»:

Այս հանցախումբը դիտավորյալ ցանկանում էր ամուսնուս սպանել: Այժմ վախից ասում է, թե պատահական եղավ: Համոզված եմ, որ ամուսնուս կսպանեին: Այժմ նրան ասում են, թե` «դու ծանր վիրահատություն ես տարել, այդ իսկ պատճառով քո տեղը բացատրություն է գրել «Արթիկ» ՔԿ հիմնարկի օպերատիվ բաժի պետ Ժորժիկ Վարագյանը»:

Դատապարտյալի կինը՝ Կարինե Հակոբյանը, դիմում է երկրի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին.

«Հարգելի պարոն Կոստանյան, խնդրում եմ Ձեզ այդ հանցագործության դեպքի առիթով հարուցել քրեական գործ: Սա պատվիրված սպանություն էր, ուղղակի չկարողացան իրականացնել իմ ամուսնու զգոն լինելու պատճառով: Ինչպես նաև այս դեպքի առիթով ամուսինս ՔԿՀ-ից դիմում-բողոքներ է գրում:

Պատռում են և սպառնալով ասում են, թե «հանձույքդ կթույնենք, եթե մեր վերադասներին այս դեպքի առիթով բողոք գնա»: Այս հանցագործության փաստի առիթով դիմումներ եմ ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին և մի շարք գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումներ կլինեն տարբեր լրատվամիջոցներում: Խնդրում եմ Ձեզ տվյալ գործի կապակցությամբ հարուցել քրեական գործ:

Ամուսինս՝ Արտակ Հակոբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման՝ խուլիգանության համար և 4 տարի բարձրաձայնում է, որ ցանկանում են իրեն սպանել: Սա պատահականություն չէր, այլ՝ միտումնավոր պատվիրված սպանություն, որը չհաջողվեց քիլլեր, անփորձ դիպուկահար, օրինախախտ պաշտոնյաներին:

Պարո’ն Կոստանյան, խնդրում եմ Ձեզ այս դեպքի առիթով հարուցել քրեական գործ` հակառակ դեպքում ամուսինս կգնա ինքնախեղման և կհայտարարի հացադու: Նաև խնդրում եմ Ձեզ կանխել «Արթիկ» ՔԿՀ-ի կողմից նրա նկատմամբ ճնշում գործադրելը: Ամուսնուս բան պատահելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է ՔԿ վարչությունը և «Արթիկ» ՔԿՀ-ն: Սա պատվիրված սպանություն էր»:

Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան:




Լրահոս