Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀ տարբեր մարզերում ի աջակցություն տավուշցիների ծավալվող պայքարից եւ ակցիաներից, մեր տեղեկություններով, իշխանություններն այնքան մտահոգ են, որ հրահանգել են մարզպետներին՝ փողոցները փակող ցուցարարների դեմ «կոնտր-մասսովկաներ» դուրս բերել, որոնք կհայհոյեն ցուցարարներին, ամոթանք կտան պատգամավորներին, ձեռքի հետ էլ կգովերգեն իշխանություններին ու կփորձեն ցույց տալ, որ իրականում մի փոքր խմբակ է ճանապարհ փակում, իսկ ազգաբնակչության հիմնական մասը կողմնակից է հողերը հանձնելուն եւ միակողմանի զիջումներին, առհասարակ` շարունակում է պաշտել Նիկոլ Փաշինյանին։

Մեզ պատմեցին, որ որոշ տեղերում այնքան շատ են եղել սադրիչները, որ իրավիճակն անվերահսկելի է դարձել, եւ իշխանության աջակիցները եւս դարձել են ցույց ցրող ոստիկանների բռնության «զոհը»։ Չէ՞ որ ոստիկանները չգիտեն, թե ովքեր են իրական ցուցարարները, ովքեր` «պրոիշխանական սադրիչները»: Արմավիր-Գյումրի ճանապարհը փակելու ժամանակ երեկ հենց նման իրավիճակի ականատեսը դարձանք, երբ քաղաքացիներից մեկը Գեղամ Մանուկյանին էր մեղադրում երկրին վնաս տալու համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս