Հստակ որոշում չկա, թե երբվանից է սկսելու արդեն սիստեմատիկ աշխատել. մամուլի խոսնակը՝ Կենդանաբանական այգու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի, որը կգործի շաբաթ-կիրակի և տոնական օրերին:

ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Գրիգորյանն ասաց.

«Կոնկրետ մայիսի 1-ի միջոցառմանն է լինելու, քանի որ այդ օրը պաշտոնական բացումն է, և մի քանի անգամ ավտոբուսը հենց Երիտասարդական մետրոյի դիմացի կանգառից դեպի այգի է գնալու ու հակառակ ուղղությամբ, բայց դրանից հետո դեռ հստակ որոշում չկա, թե երբվանից է սկսելու արդեն սիստեմատիկ աշխատել, այսինքն դեռ հստակ ամսի 1-ին է լինելու, դրանից հետո հստակ օր չկա, թե երբանից է սկսելու աշխատել»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս