
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթներն ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: Վերջին տուրում մեր ընտրանին 0-1 հաշվով պարտվեց մրցաշարն ընդունող երկրի՝ Մոլդովայի պատանեկան հավաքականին:
Հայաստանի պատանեկան հավաքականը երեք միավորով գրավեց երրորդ տեղը:
Մրցաշարում հաղթեց Բուլղարիայի Մ16 հավաքականը, որը վաստակեց 9 միավոր: