
Կառավարության շենքում քիչ առաջ ավարտվել է Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչների հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ:
«Լուրերի» թղթակիցը Կառավարության շենքի մոտից փոխանցում է, որ շենքից դուրս գալով` բնակիչները մի քանի րոպե զրուցել են համայնքապետի հետ. այդ ընթացքում լրագրողներին չի թույլատրվել մոտենալ նրանց: Որոշ ժամանակ անց բոլորը, այդ թվում՝ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, հեռացել են՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը: