Armenian text to speach

Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կիրանց գյուղի մի խումբ բնակիչներ ժամանել են Երևան` հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը Կիրանցի բնակիչներին ասել է, որ դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա։

Նա նշել է, որ սա պետության հարցն է։

ՀՀ վարչապետը ասել է, որ անկախ ամեն ինչից զիջումները լինելու են, չլինելու դեպքում՝ պատասխանատվություն են կրում կիրանցիները։

Նիկոլ Փաշինյանին հետ հանդիպումից հետո կիրանցիները լացելով դուրս են եկել Կառավարության շենքից և վերադարձել Կիրանց։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս