
Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին չի ընդունվի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ. սա հետևում է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական պլանավորման ավագ տնօրեն Թոմաս Ռայթի մեկնաբանություններից:
«Ուկրաինան առաջ է շարժվում դեպի անդամություն, ինչը, անշուշտ, դժվար հանգամանք է, քանի որ երկիրը գտնվում է մեծ պատերազմի մեջ, մենք կարող ենք անել քայլեր, որոնք կամրապնդեն նրա պաշտպանությունն ու անվտանգությունը այստեղ և հիմա, ինչպես նաև առաջիկա մի քանի տարիներին, որպեսզի երբ գա այն պահը, երբ Ուկրաինան միանա, ավելի ուժեղ դիրքերում լինի»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը Ատլանտյան խորհրդի սեմինարի ժամանակ: