«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Հրաչյայի Սարգսյանի եւ Սուրեն Կորյունի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» գործով դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Մասնավորապես, Գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել Լեւոն Սարգսյանի եւ Սուրեն Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ: Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ եւ բողոքի քննությունն իրականացվելու է գրավոր ընթացակարգով։
Իսկ ինչ որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» դեմ հարուցված քրեական գործով։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Սարգսյանի պաշտպան Դավիթ Հունանյանը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է իր բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը Լեւոն Սարգսյանին ազատազրկման էր դատապարտել 9 տարի ժամկետով եւ քրեական գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Գլխավոր դատախազությունն էլ հենց այս որոշումն է բողոքարկում դատարան։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:
Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Ալրաղացի Լյովիկին» դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ազատազրկման:
Լեւոն Սարգսյանը դատարանի այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ էլ կայացվել է որոշում, եւ բեկանել են առաջին ատյանի դատարանի այս որոշումը. գործի քննությունը սկսել են նորից: Այս ընթացքում Լեւոն Սարգսյանը կմնա կալանքի տակ»:
ԶՈՔԱՆՉԻՆ ԾԵԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Նախկին զինծառայող, ՊՆ փոխգնդապետը ձերբակալված պահման վայրում իրեն կյանքից զրկել է սավանի միջոցով: ՀՀ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՝ ապրիլի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՁՊՎ-ում կախվածը նախկին զինծառայող է՝ ՊՆ փոխգնդապետ, ով օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկել իր զոքանչին։
Մասնավորապես գրել էինք, որ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում եւ տեղեկություններ են ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել են ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ճիշտն ասած՝ չենք իմացել՝ ինչ ա տեղի ունեցել: Մենակ էն տեսանք, որ պարեկները ավտոներով եկան, մտան էդ տուն, մի հոգու կանդալեցին ու տարան: Հետո պարեկներն իրանց ավտոմեքենայում եղած դեղատուփից բինտ ու բամբակ հանեցին ու տան բակում սկսեցին վիրավոր տատիկին օգնություն ցուցաբերել: Հետո եկան Աբովյանի ոստիկանները, ովքեր զանգեցին շտապօգնություն, ու սկոռին եկավ վիրավորին տեղափոխեց հիվանդանոց:
Մեզ հասած տեղեկություններով՝ նրան քարով մի քանի անգամ հարվածել է փեսան: Հենց իրան էլ լավա շուտ պարեկները բռնեցին, թե չէ կարողա տար ու սպաներ, բայց թե ոստիկաններն ու պարեկները որտեղից են դեպքի մասին իմացել՝ չգիտենք»։
ՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԱԼԱՆՔԻ
«Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից հայտնեցին,որ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձանցից մեկին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց՝ կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Մյուս 6 անձինք ձերբակալվածի կարգավիճակ ունեն։ Դեպքի բոլոր հանգամանքները քննության առարկա են՝ միջադեպի բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Հանձնարարություն է տրված ԱԱԾ-ին եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը՝ դեպքին մասնակից անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Էջը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
5 ԱՆՁ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՔԿ
Երեկ Տավուշում իրավիճակը թեժ էր, բողոքի ակցիայի ժամանակ 13 քաղաքացու են ձերբակալել։ Քիչ առաջ ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ 5 անձի, որոնց մեջ է նաեւ Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը, ներկայացրել են քննչական բաժին, իսկ 8 անձին ազատ են արձակել:
Հիշեցնենք, որ Տավուշում բողոքի ակցիաների ժամանակ տարբեր կասկածանքներով ձերբակալված էին 10 անձ, որոնց տեղափոխել էին Տավուշի մարզի ոստիկանության տարբեր բաժիններ:
Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի հետ ձերբակալել էին նաեւ Սիմոն Գիշյանին եւ Լեւոն Գրիգորյանին: Նրանք նույնպես Նոյեմբերյանի բաժին էին տարել:
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության գործով կալանավորվածի հարազատը այսօր «Մակարով» տեսակի ատրճանակով ինքնասպան է եղել: մեզ հասած տեղեկությունների կատարվածի կա վկա որը մահացածի հարազատն է եւ նրա ներկայությամբ է դեպքը եղել:
2017 թվականի Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից հետո արյունահեղություները շարունակվում են ու խլում մարդկանց կյանքեր:
2017 թվականին Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել էր:
Հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել: Նշենք, որ մայացած Հայկ Հակոբյանը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ եւ Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրը աշխատում է Գեղարքունիքի փոխմարզպետ։
2019 թվականին Նոյեմբերի 2-ին վաղ առավոտյան Սեւան-Մարտունի ավտոճանապարհին հնչեցին կրակոցներ ,ինչի հետեւանքով սպանվեց նույն մարզի բնակիչ, 40-ամյա Գուրգեն Հակոբյանը։ Բան այնէ, որ փոխմարզպետի որդու սպանության մեջ մեղադրվում է Մեխակ Հարությունյանը, որը սպանված Գուրգեն Հակոբյանի զարմիկն էր։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս դեպքը կապեցին քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի հետ , թե նա է կազմակերպել ՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իր մորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության համար։
Եվ ահա, 5 տարի անց փոխմարզպետ որդու սպանությունից հետո վրեժխնդրության արդյունքում սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը այսօր ինքնասպան է լինում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս: