Կրակոցներ, սպանություն «Բարդիներ» ռեստորանային համալիրում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ռեստորանում գտնվող ընթրողներից Ա.Հ.-ն իր պայուսակից հանել և ձեռքի մեջ է պահել իրեն պատկանող ատրճանակը, ինչից էլ պատահական արձակել է կրակոց, վնասել իր ձախ ձեռքը և որովայնի շրջանում վիրավորում պատճառել Ա.Տ-ին ում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Նույն օրը ժամը 23:30-ին Ա.Հ.-ն ներկայացրել է «ՉԶ-75» տիպի ատրճանակը՝ առանց փամփուշտների և կրակրված պարկուճը. նա այս պահին ձերբակալված է: