Կարաբալայի պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար ծաղկավաճառ Կարաբալան ծնվել է XX դարի սկզբին հարուստ ընտանիքում Երևանի թաղամասերից մեկում’ Քանաքեռում: Նրա իսկական անունն է Ստեփան Հարությունյան:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ստեփանի ընտանիքը կորցրեց իր ունեցվածքը:

1934-1936թթ. Ստեփանը դատապարտվեց «իշխանության հրապարակային վարկաբեկման» համար և հայտնվեց մի բանտախցում հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ, որը Ստեփանին գովերգում է իր բանաստեղծություններից մեկում:

Աշխենը’ Ստեփանի կինը, չսպասեց նրան և ամուսնացավ մեկ այլ մարդու հետ: Երբ Ստեփանը դուրս եկավ բանտից, նա չուներ ո‘չ տուն, ո‘չ կին, ո‘չ որդի, որին նրան այլևս արգելեցին տեսակցել:
Ստեփանը սկսեց Աստաֆյան փողոցում (այժմ` Աբովյան) ծաղիկներ բաժանել անցորդ աղջիկներին: Զամբյուղը ձեռքին էլ նա հիշվեց բազմաթիվ երևանցիների համար:

Կարաբալան մահացավ 70-ական թվականների սկզբին, համաձայն լեգենդի` սառեց փողոցում: Նրա գերեզմանի վայրը մինչ օրս անհայտ է:

1991-ին Աբովյան փողոցում կանգնեցվեց Լևոն Թոքմաջյանի հեղինակած Կարաբալայի հուշարձանը:




Լրահոս