ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում․ Արթուր Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 30-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը: Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 18 հարց:

Մասնավորապես, օրակարգում են՝

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը,

2023-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը,

ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը,

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ քյն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում ու կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում սա Հայաստանի Հանրապետությունը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու պրոցես է։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս