
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 29-ին Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 43-ամյա Դավիթ Գ.-ին:
Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: