
Մեծ Բրիտանիայում կանգնեցվել է Էլիզաբեթ II թագուհու առաջին արձանը. Այն կանգնեցված է Անգլիայի Ռաթլանդ կոմսության կենտրոնական Օկեմ քաղաքում:
Բրոնզե արձանը, որն ունի մոտ երկու մետր բարձրություն, նախագծել է ճարտարապետ Հաուել Փրաթլին: Այն անհնար էր պատկերացնել առանց թագուհու սիրելի շնիկների՝ կորգիների, որոնք ամբողջ կյանքում ուղեկցել են նրան: