
Սիսիանի քաղաքապետի տեղակալ Անի Կարապետյանը դատի է տվել ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Հակոբջանյանին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աննա Կարապետյանը, Արմեն Բադիլի Խաչատրյանը, Արսեն Պայքար Գալստյանը, Վեյնամին Թանգյանը, Վազգեն Ենոքյանը,Գոռ Առաքելյանը դիմել են ՀՀ վարչական դատարան ու պահանջում են, որ դատարանը 12.02.2024թ. զեկուցագիրն անվավեր ճանաչելու և ՀՀ Կառավարության 11.08.2022թ. թիվ 1313-Լ որոշմամբ հաստատված Ծրագրով համատարած մոնիտորինգ իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված և Սիսիանի համայնքապետարանի հաշվին փոխանցված գումարը Սիսիան համայնքի ղեկավարի 20.03.2023թ. թիվ 048 կարգադրությամբ ստեղծված Հանձնաժողովում ընդգրկված անձանց տրամադրելու մասին որոշում ընդունելուն պարտավորեցնել:
Դատելով իրավիճակից՝ մի խումբ անձիք քաղաքապետի հետ գումարի կռիվ են տալիս ու հասել են դատարանի դռները։
Քնար Մանուկյան