Պառակտելու կարիք էլ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Րաֆֆին այստեղ շատ պառակտիչ և ստոր բան արեց: Նա լավ գիտի, որ այդ օրը մենք հանրահավաք ունենք հրապարակի հակառակ կողմում, ճիշտ կլիներ, որ մենք միավորվեինք, քանի որ ժամը 16:00-ին սկսվելու դեպքում մենք քայլերթով կհասցնեինք լինել… սա վկայությունն է այն բանի, որ երբ ինքը ասում էր՝ իմ դիակի  վրայով, ուրեմն ինքը դիակ է կամ էլ պետք է իր սխալը ուղղի»:

Պարույր Հայրիկյան 1in.am

Հետաքրքիր է՝ ինչպես է անկախության սիմվոլը պատկերացնում իր հանրահավաքը պառակտելը, այն դեպքու, երբ Հայրիկյանի, օրինակ, վերջին հանրահավաքը ավելի շուտ «մանրահավաք» էր հիշեցնում։ Էլ դրա ի՞նչը պառակտել, արբ արդեն իսկ ավելի քան պառակտված է։ Ինչ վերաբերում է Հարիկյանի ասած՝ քաղաքական դիակներին, ապա մեր քաղաքական դաշտն այդպիսիններով լեցուն է, և վաղուց արդեն կա սերնդափոպության հրամայականը։

Կարեն Վարդանյան

 




Լրահոս