
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա»,- X-ի իր էջում գրել է Բուրիչը։