Ինձ վստահություն չի ներշնչում այս գործընթացը, բայց ես ողջունում եմ այդ ուղղությամբ ցանկացած քայլ. Սիրանուշ Սահակյանը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհետ կորած անձանց որոնման հարցում։ Այս մասին հայտարարել է Արդբեջանի գերիների և անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի պետական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար՝ որքանո՞վ է իրատեսական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Նա ասաց, որ դեպքերը կապված են 90-ական թվականների պատերազմների հետ, որի ժամանակ տեխնոլոգիական հագեցվածությունը և զարգացվածությունը չի գտնվել նույն էտապում, ինչ այսօր, և նորագույն տեխնալոգիաների ներդրումը կարող է օգնել մեծացնելու անհետ կորած անձանց որոնման արդյունավետությունը:

Նրա խոսքով՝ նախորդ փորձը վկայում է, որ այս համագործակցության շրջանակներում հայկական կողմը իր հանձնառությունները հստակորեն իրականացնում է, բայց Հայաստանի և հայերի հանդեպ պարտավորությունները շարունակում են մնալ չկատարված:

«Այս առումով ինձ վստահություն չի ներշնչում այս գործընթացը, բայց ես ողջունում եմ այդ ուղղությամբ ցանկացած քայլ: Չգիտեմ որքանով բանակցությունների նստած կողմերը կկարողանան վստահության մթնոլորտ ձևավորել և իրական աշխատանքով նպաստել խնդիրների լուծմանը, բայց որպես մոտեցում՝ ինձ համար ողջունելի է»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս