Մարտի 21-ին, ժամը 16.50-ին, 1939 թ. ծնված Լենա Ք.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. օգոստոսին իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1935 թ. ծնված Կարլեն Հ.-ն իրեն հրել-գցել է գետին և բացահայտ հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ձեռքի ժամացույց:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարլեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Հրել-վայր է գցել ու հափշտակել դրամապանակը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ