Հայ բռնցքամարտիկը ռինգ դուրս կգա Սաուլ Ալվարեսի մենամարտից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում մայիսի 4-ին կկայանա տարվա ամենասպասված մենամարտերից մեկը։ IBF, WBC, WBO և WBA վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Սաուլ Ալվարես Կանելոն կմրցի սուպերմիջին քաշային կարգի դասակարգման 3-րդ համար, մեքսիկացի Ջեյմ Մունգուայի հետ։

Նույն երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա նաև Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Պողոսյանը։ 28-ամյա բռնցքամարտիկը թեթևագույն քաշային կարգում կմենամարտի մեքսիկացի Ադրիան Տորեսի հետ։

Արսեն Պողոսյանն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 5 մենամարտ, տարել 3 հաղթանակ, կրել 1 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի։ Տորեսը 7 մենամարտում տարել է նույնքան հաղթանակ։




Լրահոս